«Ես դեռ ողջ եմ… Կասկածում էի, որ կկարողանամ, բայց դա իրականություն դարձավ». Լիլիթ Հովհաննիսյան

78

Երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր նուրբ կերպարը։

Instagram-յան էջում հրապարակված լուսանկարում երգչուհին փայլուն վերնազգեստ է կրում եւ արտահայտիչ դիմահարդարմամբ է։ «Ես դեռ ողջ եմ։ 3 օրերի ընթացքում միանգամից 4 համերգ… Կասկածում էի, որ կկարողանամ, բայց դա իրականություն դարձավ միայն ու միայն այն պատճառով, որ համերգներին ես ունեի ԵՐԱԶԱՆՔՒ հանդիսատես, որոնց փոխանցած էներգիան այնքան շատ էր, որ հիմա արդեն պատրաստ եմ հաջորդ համերգներին»,- գրել է նա։

Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում երգչուհին ներկայացել էր հմայիչ կերպարում։ Երգչուհին ներկայացել էր բեմական շքեղ հանդերձանքով։ Նա կրում էր մարմինն ընդգրկող, փայլուն, կաթնագույն կոմբինիզոն։ Կադրին կից երգչուհին գրել էր․ «Երեկվա համերգին Մարսելի իմ հանդիսատեսը փայլում էր։ Ինձ հաջողություն մաղթեք. այսօր բացառիկ օր է իմ կյանքում. մեկ օրում երկու մենահամերգ՝ ամեն մեկը երկու ու կես ժամ տևողությամբ, իսկ վաղը արդեն կերգեմ Ստրասբուրգում»։