Կարգին ընկերները հանդիպել են․ քաղաքապետն այցելել է Կ. Ստանիսլավսկու անվան թատրոն

63

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ կնոջ՝ Իվա Մարությանի և փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի ուղեկցությամբ այսօր իր հերթական այցելությունն է կատարել մշակութային օջախ:

Այս անգամ քաղաքապետը ընտրել է Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնը, որտեղ ցուցադրվում է ռեժիսոր Նորա Գրիգորյանի «#Saveմիլիոն» ներկայացումը, որի գլխավոր հերոսը Մկրտիչ Արզումանյանն է: Ներկայացումից հետո Հայկ Մարությանն ու Մկրտիչ Արզումանյանը ջերմ լուսանկարվել են:

Այս մասին տեղեկանում ենք Տիգրան Վիրաբյանի ֆեյսբուքի էջից:

«Քաղաքապետի ու նրա տիկնոջ հետ Ստանիսլավսկու անվան թատրոնում ենք՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որի գլխավոր դերում մեր տաղանդավոր Մկրտիչ Արզումանյանն է», — գրել է նա:

Ավելի ուշ լուսանկարը տարածեց նաև Հայկ Մարությանը՝ կից գրառելով.

«Իվայի հետ գնացել էինք Ստանիսլավսկու թատրոն՝ #Saveմիլիոն ներկայացմանը, որտեղ գլխավոր դերում իմ լավ ընկեր Մկրտիչ Արզումանյանն է»: