Մահացել է լեգենդար հրամանատար Ջերմուկի Համոն

369

Այսօր՝ հունիսի 21-ին, 62 տարեկանում նախնական վարկածով սրտի կաթվածից  մահացել է լեգենդար հրամանատար Մուշեղ Բաբայանը՝ Ջերմուկի Համոն:

ՀՀ բանակի փոխգնդապետ Մուշեղ Վահագնի Բաբայանը՝ Ջերմուկի Համոն, ծնվել է 1957-թվականի հուլիսի 20-ին Վայոց-Ձորի մարզի Հերհեր գյուղում: 1975-77 թվականներին ծառայել է ԽՍՀՄ ԶՈՒ-ում։ Ավարտել է ՌԴ Տյումենի ինդուստրիալ ինստիտուտը և Մոսկվայի ռազմաճարտարագիտական համալսարանը։

1989-ից սկսած, միացել է Արցախյան ազատամարտի հերոսներին՝ մասնակցել Վայքի (Բարձրունի, Գնդևազ), Եղեգնաձորի (Խաչիկ) և ԼՂՀ Շահումյանի (Բուզլուխ, էրքեջ, Մանաշիդ), Մարտակերտի (Վաղահաս, Կիչան, Դրմբոն), Հադրութի (Տող, Սարինշեն ), Ֆիզուլիի, Կուբաթլորի և այլ շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։ 1991-92 թվականներինին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, իսկ 1994-ից՝ արդեն զորամասի հրամանատար։

1991-92 թվականներինին եղել է ջոկատի, 1992-93-ին՝ վաշտի, 1993-94-ին՝ գումարտակի, իսկ 1994-ից՝ արդեն զորամասի հրամանատար։ Պարգևատրվել է ՀՀ և ԼՂՀ «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշաններով։

Ջերմուկի Համոն  2016-ի ապրիլյան պատերազմի առաջին օրերին իր  հին, մարտական ընկերներին համախմբելով՝ ստեղծեց նոր ջոկատներ ու հասան առաջնագծին օգնության: