Աբխազիան ժամանակավոր սահմանափակում է սահմանել Վրաստանի հետ պետական սահմանի հատման համար: Այս մասին հաղորդվում է հանրապետության  պետական անվտանգության ծառայության կայքում:

Նշվում է, որ նման միջոցները ձեռնարկվել են բողոքի ակցիաների կապակցությամբ Վրաստանում եւ Զուգդիդի շրջանում, որը Աբխազիայհի հետ սահմանակից է:

Բացի այդ սահմանափակումները վերաբերում են Վրաստանից օտարերկրյա քաղաքացիների մուտքին Աբխազիա եւ Վրաստանի տարածք Աբխազիայի քաղաքացիների մուտքին, հաղորդում է  ՌԲԿ-ն: