Հայտնի է միգրանտների դեմ պայքարի համար Թրամփի հատկացրած գումարը

111

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բյուջեից 4,6 մլրդ դոլար է հատկացրել Մեքսիկայի սահմանին իրավիճակի կարգավորման համար: Այս մասին նշված է Սպիտակ տան հաղորդագրության մեջ, փոխանցում է Gazeta-ն:

Դրանից բացի, Թրամփի ստորագրած փաստաթղթով լրջորեն խստանում է ապօրինի միգրանտների ժամանակավոր պահման կենտրոնների աշխատանքի մեխանիզմը:

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ԱՄՆ-ում նոր օրինագիծ են ընդունել հարավային սահմանի համար հումանիտար օգնության մասին: ԱՄՆ ուղեւորվող միգրանտներին հումանիտար օգնություն էր խոստացել նաեւ Մեքսիկայի նախագահը: