Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Լուկաշենկոյի հետ. հայտնի է, թե ինչ հարցեր են քննարկել

29

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ:

Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են  Եվրասիական տնտեսական միության շրջանակում համագործակցության եւ, մասնավորապես, Երեւանում ս.թ. հոկտեմբերի 1-ին կայանալիք ԵՏՄ գագաթնաժողովի անցկացման հետ կապված հարցեր:

Տվյալ համատեքստում շոշափվել են նաեւ ԵՏՄ արտաքին կապերի ընդլայնման հետ կապված մի շարք հարցեր, այդ թվում՝ ԵՏՄ եւ Սինգապուրի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագրի ստորագրման հեռանկարները:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ալեքսանդր Լուկաշենկոյին շնորհավորել է Եվրոպական երկրորդ խաղերը մեծ հաջողությամբ անցկացնելու կապակցությամբ եւ ուրախությամբ նշել այդ մրցումներում հայ մարզիկների հաջողությամբ մասնակցելու փաստը:

Վարչապետը նաեւ շնորհավորել է Բելառուսի ազգային տոնի կապակցությամբ եւ այդ առիթով լավագույն մաղթանքներ հղել բարեկամ բելառուս ժողովրդին: