Դոլարն ու եվրոն էժանացել են

92

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հուլիսի 3-ին, կազմել է 477.02 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.08 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 538.41 դրամ (նվազել է 1.00  դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 599.66 դրամ (նվազել է 2.34), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0.03 դրամով)։

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 232.66  դրամ, ոսկի՝  21,333.9 դրամ, պլատին՝  12,930.88 դրամ: