Մահացել է Մեծ Բրիտանիայում Հայաստանի դեսպան Արման Կիրակոսյանը

99

Այսօր՝ հուլիսի 6-ին Լոնդոնում մահացել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան  Արման Կիրակոսյանը: Նա այդ պաշտոնում նշանակվել էր 2018-ի նոյեմբերին:

Նշենք, որ Արման Կիրակոսյանը 1992-1993 թվականներին եղել է ԱԳ նախարարի պաշտոնակատար, հետագայում բազմաթիվ պաշտոններ է զբաղեցրել ԱԳՆ-ում: Եղել է ԱՄՆ-ում, Հունաստանում Հայաստանի դեսպան: