ԱՄՆ-ը պատասխան միջոցներով սպառնում է երկրներին, որոնք Google-ի դեմ հարկեր կսահմանեն

130

ԱՄՆ-ը պատասխան միջոցներով սպառնում է երկրներին, որոնք թվային ծառայություններ տրամադրող ընկերությունների նկատմամբ միակողմանի կարգով հավելյալ հարկ կսահմանեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով El Mundo-ին:

Խոսքը, մասնավորապես, Amazon, Apple, Facebook եւ Google ընկերություններին մասին է:

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ԱՄՆ առեւտրային ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի գրասենյակը հետաքննություն է սկսել՝ կապված նման հարկ սահմանելու Ֆրանսիայի որոշման հետ:

El Mundo-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր դիվանագիտական ներկայացուցչություններին փաստաթուղթ է ուղարկել, որում ասվում է, որ «Թրամփի վարչակազմը խտրականություն չի հանդուրժի ամերիկյան ընկերությունների նկատմամբ»: Մասնավորապես, նման ուղերձ է հղվել Իսպանիայում ամերիկյան դեսպանատանը:

«Թրամփի վարչակազմը ձեռքերը ծալած չի նստի եւ չի հանդուրժի նման խտարականություն ընկերությունների նկատմամբ, որոնց շտաբ-բնակարանները գտնվում են ԱՄՆ-ում»,- ասվում է տեքստում: