Lինել կալվածատե»ր, թե ծախված լրատվամիջոցի ղեկավար. մերօրյա բենդերները գրոհում են

72

Հետհեղափոխական Հայաստանում, կարծես թե, գնալով շունը տիրոջը չի ճանաչում: Ունեզրկել, հաշվեհարդար տեսնել, կախել, քառատել. մոտավորապես այսպիսի հռետորաբանությամբ են փորձում նոր Հայաստան կառուցել, իսկ իբրև թե դասական ընդդիմադիրները այս հարցում նույնիսկ փորձում են Փաշինյանին գերազանցել, այսինքն՝ Հռոմի պապիս ավելի կաթոլիկ լինել…
Չգիտեմ, օրինակ, լուսավոր պատգամավոր Արման Բաբաջանյանը իր այս մի քայլը նախագահ Արմեն Սարգսյանի հետ համաձայնեցրել է, թե ոչ, բայց մի բան ակնհայտ է, որ անգամ Ազգային Ժողովում նրա գործունեությունը չի տարբերվում իր կայքէջի էջերից՝ թիրախավորված, անձնավորված, թույնով լեցուն… Փոքրիկ Հայաստանում լրատվամիջոցով հսկայական ունեցվածք դիզած Արմանը այսօր արդեն իր սուրբ պարտքն է համարում խոսել կոռուպցիայի վերացման եւ նախկին պաշտոնյաների ունեցվածքը խլելու մասին:
Այո, ինչ-ինչ, բայց այս գրչակը  կոռուպցիայից իրոք գլուխ է հանում, դրա վառ ապացույցն է այն շքեղ սեփական տունը, որն, ըստ օդում կախված լուրերի, վերջինս սեւ ու մութ գործարքների շնորհիվ է ձեռք  բերել, իսկ ավելի կոնկրետ՝ խլել է սեփականատիրոջից:
Խլել է ու վայելում է, վայելում է ու օլիգարխներ փնտրում այլ հասցեներում, օլիգարխն էլ ոչինչ, ոչ ավել, ոչ պակաս՝ կալվածատերեր է փնտրում…
Այստեղ է որ հարցեր են առաջանում, որոնք, ինչ խոսք, կարելի է ուղղել օրենսդիր մարմնի ՛՛հայրենասեր ներկայացուցչին՛՛, որն է պետության համար առավել շահավետ՝ բացել աշխատատեղ, մշակել հողերն ու զարգացնել տնտեսությունը, թե պատվերներով նյութեր տպել աջ ու ձախ…
Չնայած՝ հեշտ փողի համը տեսած անձին ինչ հարցեր տաս, պատասխանը ակնհայտ է…