Թուրքիայում կորոնավարակից թուրքական զինուժի հրամանատար է մահացել

Թուրքիայում առաջին անգամ կորոնավարակից թուրքական զինուժի հրամանատար է մահացել: Այդ մասին Twitter-ում հայտարարություն է արել Թուրքիայի պաշտպանության նախարարությունը:

Նշվում է, որ մայոր Հալիլ Իբրահիմ Քայան զինծառայությունն իրականացրել Է Կեսարիայի (Քայսերի) օդուժի 12-րդ ռազմակայանում:

Թուրք հրամանատարը երկարատև բուժումից հետո մահացել է հիվանդանոցում: