Հավանաբար Աշոտ Փաշինյանն է, սակայն գաղափար չունեմ՝ ով է նկարել. Ասյա Խաչատրյան

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին՝ Աշոտ Փաշինյանը, տարօրինակ հագուստներով, տարօրինակ անձանց միջավայրում, անհասկանալի երաժշտության ներքո, անհասկանալի շարժումներով ինքնամոռաց պարում: Տեսանյութում է նաև Ասյա Խաչատրյանը:

Վերջինս ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց, որ տեսանյութում, հավանաբար, Աշոտ Փաշինյանն է.  «Եթե ես ինձ հատուկ փնտրած չլինեի տեսանյութում, հաստատ չէի ճանաչի, որ ես եմ»:

Ասյայից հետաքրքրվեցինք, թե երբ է նկարվել տեսանյութը, ի՞նչի կապակցությամբ էին պարում, մտերի՞մ է Աշոտ Փաշինյանի հետ, թե՞ ոչ, սակայն նա չպատասխանեց հարցերին՝ ասելով, որ անձնական հարցեր չի մեկնաբանում և գաղափար չունի՝ ով է նկարել: