«Ինձ էլ են շատ ձեռք առել». Շպռոտն անկեղծացել է իր և Շանել Սյուզիի ընկերության մասին (տեսանյութ)

Ամերիկաբնակ երգչուհի Շպռոտը (Անի Թովմասյան) այս օրերին Երեւանում է եւ սեպտեմբերի 13-ին մայրաքաղաքի ռեստորանային համալիրներից մեկում տոնել է 41-ամյակը:

Ծննդյան խնջույքի շոուբիզնեսյան հյուրերի թվում է եղել նաև համացանցում հայտնի դարձած Շանել Սյուզին` Սյուզի Մելքոնյանը, ով երեկույթի ժամանակ կատարել է Շպռոտի երգերից մեկը:

Շպռոտն Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակել և անդրադարձել Սյուզիի հասցեին հնչող քննադատություններին:

«Սիրելիներս, Սյուզի Մեքոնյանն իմ շատ լավ ընկերն է, ես նրա հետ շփվել եմ ինտերնետով ԱՄՆ-ից, մենք իրար երբեք չէինք տեսել, և ես որոշեցի նրան հրավիրել իմ տարեդարձին: Եվ նա որոշեց ինձ անակնկալ մատուցել և երգեց ինձ համար իմ ստեղծագործությունը, որի համար ես շատ շնորհակալ եմ: Մենք ուղղակի անցկացնում էինք շատ լավ ժամանակ: Ի դեպ, ասեմ` Շանելին ես նստեցրել էի մայրիկիս կողքին, որպեսզի նա իրեն ավելի հանգիստ, ապահով զգար: Այսինքն` ես հյուրերին միշտ փորձում եմ այնպես անել, որ նրանք իրենց ապահով զգան: Միշտ հիշեք` ես երբեք մարդու վրա չեմ ծիծաղում,- ասել է երգչուհին, ապա մեկ այլ տեսաուղերձով անկեղծացել, որ ինքն էլ է ծաղրի ենթարկվել:
«Սյուզիի վիդեոն ջնջեցի: Որովհետև ներվեր չունեմ: Բայց մի բան եմ ուզում ասել. ինձ էլ են շատ ձեռք առել ու ձեռք են առնում, բայց ես չեմ կոտրվում: Սյուզին շատ լավ գիտի իրեն ձեռք են առնում, թե չէ, բայց ինքը սիրում ա երգել: Մեր ազգը շատ է սիրում ձեռք առնել: Դա լավ բան չէ: Ափսոս»,- ասում է Շպռոտը: