Սյունիքի ու Արցախի հարցը սկզբից՝ Բայդեն-Էրդողան սեղանին, ապա՝ Պուտին-Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենի և Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Էրդողանի՝ հունիսի 14-ին Բրյուսելում ծրագրված առաջին դեմ առ դեմ բանակցությունների օրակարգում ընդգրկված է լինելու նաև ղարաբաղյան հակամարտությունը, Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ հայտարարեց Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Ջեյք Սալիվանը:

«Ինչ վերաբերում է նախագահ Էրդողանի հետ հանդիպմանը, ապա այն կայանալու է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում։ Բանակցությունների օրակարգը բավական ծավալուն է՝ դրանում ընդգրկված են տարածաշրջանում այս պահին առկա խնդիրները, այդ թվում, բնականաբար, իրավիճակը Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Սիրիայում, Իրանն ու Լեռնային Ղարաբաղը», — հայտարարում էր Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերով խորհրդականը:

Ավելին ՝ այստեղ