«Բոմժերի» «թագավոր», չհամարձակվե՛ս գերիներին էլ դարձնել քարոզչական «կոնֆետ». Դա քո ամոթն ու խայտառակությունն է

Այն, որ Փաշինյանը դեմագոգայի վարպետ է և նրան այս հարցում ոչ ոք չի կարող հաղթել, վաղուց արդեն պարզ է բոլորի համար: Բայց որ, ոչ մի սրբություն նրա համար չկա, դա էլ արդեն նախընտրական քարոզարշավի նոր երևույթ է:

Հայ ռազմագերիների հետ կատարվողն, իսկապես, մեծ ողբերգություն է: Պատերազմի ավարտից 7 ամիս անց Ալիևը ողջ միջազգային հանրությանն ասում է՝ ոչ մի ռազմագերի չեմ վերադարձնի ու այդ պայմաններում Փաշինյանի իշխանությունը բանակցում է ադրբեջանական կողմի հետ, փաստաթղթեր ընդունում, իսկ ադրբեջանական բանակն արդեն գրեթե մեկ ամիս ներխուժել է ինքնիշխան Հայաստանի տարածք ու այս ամենը օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ է:

Սակայն պարզվում է, Փաշինյանը որոշել է անգամ հայ ռազմագերիներին օգտագործել հանուն իր իշխանության պահպանման: «Հիմնավորումներն» ուղղակի ցնդաբանության ամենաբարձր աստիճանում են, պարզապես ցնորք…

Ավելին ՝ այստեղ