Դժբախտ պատահար Սերգեյ Շոյգուի ընտանիքում

 

Մահացել Է Պետդումայի պատգամավոր Լարիսա Շոյգուն՝ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի քույրը։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Պետդումայի «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության ղեկավար Սերգեյ Նևերովին:

«Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Լարիսա Շոյգուի հարազատներին ու մտերիմներին», — ասել է Նևերովը։

Լարիսա Շոյգուի մահվան պատճառը ուղեղի կաթվածն է։

Նա ծնվել էր 1953 թվականի հունվարի 21-ին, Պետդումայի վերահսկողության և կանոնակարգի կոմիտեի նախագահի տեղակալն էր։

Ավելին՝ այստեղ