//phaurtuh.net/4/4451030

Ընտրությունների արդյունքներից հետո պետք է անցնել խաղաղ աշխատանքի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2018թ.-ից Հայաստանը նման է եռացող կաթսայի, երկրորդ համապետական ընտրությունը, Երևանի քաղաքապետի մեկ ընտրություն, կորոնավարակ, պատերազմ, հազարավոր զոհեր ու վիրավորներ, կորցված տարածքներ, տարածաշրջանի մշուշոտ ապագա:

Պետք չէ պայծառատես լինել՝ հասկանալու համար, որ այսպիսի բևեռացված հասարակություն ունենալը ոչ մի լավ տեղ չի տանում, մարդիկ իրար համարում են դավաճաններ, հայհոյանքը դարձել է սովորական բան, ու կան կանխատեսումներ, որ արդեն հունիսի 21-ից հնարավոր է կրքերի թեժացում՝ ընդհուպ մինչև բախումներ: Նույնիսկ ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն տարածեց, որով կոչ արեց իր քաղաքացիներին մոտական երկու շաբաթներին զերծ մնալ Հայաստան այցելելուց կամ մասսայական կուտակումների վայրերում զբոսնելուց:

Մեզանից յուրաքանչյուրն ունի տարբեր քաղաքական հայացքներ. ընտրութունները հենց դրա համար են, որ կուտակցված էներգիան պարպվի, մարդիկ վերադառնան բնականոն կյանքին ու սկսեն երկիրը շենացնել։ Մեկ տարի ևս իրարանցում ու ցնցումներ՝ բաց կթողնենք ինքներս մեզ վերգտնելու, նորից ուժեղ ու կազմակերպված պետություն դառնալու շանսը:

Ավելին`այստեղ