Վարանդայի շրջանում ևս 1 աճյուն է հայտնաբերվել. Հունան Թադևոսյան

Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս 1 աճյուն։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց Արցախի ներքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հունան Թադևոսյանը։

«Աճյունը հայտնաբերվել է դիրքային գոտում։ Ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն»,– նշեց Թադևոսյանը։

Այսօր հայտնել էինք, որ պատերազմի ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները փրկարարական մեկ ջոկատով շարունակվելու է Վարանդայի շրջանում:

Հիշեցնենք, որ զինադադարից հետո մինչ այսօր հայտնաբերվել է 1580 աճյուն, որից 22-ը՝ ընթացիկ ամսվա ընթացքում:

Ավելին` այստեղ