Ռուս խաղաղապահները ուղեկցել են ադրբեջանական ավտոշարասյուններին

Ռուսական խաղաղապահ զորակազմի ներկայացուցիչները ուղեկցել են ադրբեջանական զինուժի չորս ավտոշարասյուններին Լաչինի միջանցքով դեպի հյուսիսային եւ հարավային ուղղություններ, մեկ շարասյան՝ Շուշի-Կարմիր Շուկա-Քաջար ուղղությամբ եւ մեկ շարասյուն էլ՝ հակառակ ուղղությամբ։ Ուղեկցման ընթացքում հնարավոր միջադեպերից խուսափելու համար, խաղաղապահ զորախումբը կապ է պահպանել ՀՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ ԳՇ-ների հետ։ Այս մասին հայտնում է Ռուսաստանի ՊՆ-ն։