//phaurtuh.net/4/4451030

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 26, մահվան՝ 1 նոր դեպք

Հայաստանում հունիսի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 26 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 224 253-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 1 քաղաքացի, մահացածների թիվը 4499 է:

Անցած մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից դեպք չի գրանցվել: Հունիսի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 1095 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 5594-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 63 է, ընդհանուր առողջացածներինը՝ 216 112, փաստացի բուժվողներինը՝ 2547 (մեկ օրում նվազել է 31-ով): Մեկ օրում արվել է 2768 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 1 152 631 թեստ: