//phaurtuh.net/4/4451030

Իշխանական էժանագին տուզիկները կրկին լծված են հասարակությանը մոլորեցնելու անբարոյական գործին

Սաթենիկ  Գևորգյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Իշխանության էժանագին մանկլավիկները ընտրությունների կասկածելի արդյունքերից ոգևորված կրկին հրահանգ են ստացել հարձակվել ընդիմադիրների վրա: Հատկապես ԲՀԿ-ի հասցեին հնչող ծիծաղելի քննադատությունները ոչինչ են այն ամենի առջև, ինչ բերեցին այս երկրի գլխին ներկա իշխանությունները: Համատարած պետական ռեսուրսների գործադրմամբ, սպառնալիքներով ահաբեկված ժողովրդի ընտրությունը մեղմ ասած իշխանությանը ոգևորվելու հիմք չէ: Իրենց իսկ հայտարարած օրենքի ու արդարության դիկտատուրայի հաստատման պարագայում ներկա իշխանության մեծ մասը պետք է պատասխան տա տասնյակ հազարավոր անմեղ զինծառայողներին մսաղաց ուղարկելու, քաղաքական որոշումներում կոպտագույն սխալների համար, որոնք կարող են բացատրվել միայն պետական դավաճանության, կամ էլ երկրի ղեկավարի մոտ շիզոֆրենիայի առկայության պարագայում: Իշանական բոլոր մանկլավիկների ցանկացած քննադատության կարելի է արձագանքել տասնապատիկ ավելի ծանր մեղադրանքներով որոնց ոչ մի բարոյական ու իրավական արդարացում չունեն: Վաղ թե ուշ բոլորը պատասխան են տալու իրենց կատարած հանցանքների առաջ, և իշխանամերձ ոչնչությունները ևս չեն խուսաբելու արդար դատաստանից:
May be an image of 1 հոգի, դրսում և տեքստը