Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է.

«Ձերդ Գերազանցություն,

Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքները Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Մաղթում եմ Ձեզ առողջություն, երջանկություն և հաջողություններ Ձեր բոլոր նախաձեռնություններում:

Մեր ժողովուրդներին իրար են կապում բազմադարյա պատմությունը և դարերի խորքից եկող երկխոսությունը, ինչն էլ պայմանավորում է մեր երկու բարեկամ ժողովուրդների միջև ապագայի փոխգործակցության տեսլականը:

Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված համագործակցությունն ու փոխըմբռնումը և համոզված եմ, որ ամենօրյա անկոտրում աշխատանքը կառաջնորդի մեզ դեպի բարեկամական հարաբերություններում նորանոր բարձունքներ:

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, լավագույն բարեմաղթանքներս և խորին հարգանքներիս հավաստիքը»: