Հրդեհ` Ալեք Մանուկյան փողոցի բնակարաններից մեկում

Մայիսի 23-ին, ժամը 21:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ալեք Մանուկյան փողոցում գտնվող շենքերից մեկի 2-րդ հարկի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 21։30-ին, մարվել՝ 21։37-ին։ Խոհանոցում (մոտ 20 քմ) այրվել է անկյունակ և ջերմահարվել՝ օդափոխիչ։