Մալաթիայի գյուղմթերքի շուկայում դանակահարել են 58-ամյա կնոջ և 44–ամյա տղամարդու

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Մայիսի 25–ին, դանակահարություն է տեղի ունեցել Երևանում: Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

«Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ ժողովրդին հայտնի Մալաթիայի գուղմթերքների շուկայի տարածքից «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխել մի կնոջ և մի տղամարդու»,–գրում է կայքը:

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորները գտնվում են ծայրահեղ ծանր վիճակում, քանի որ դանակի մի քանի հարվածներ են ստացել և ի վիճակի չեն կատարվածի մասին բացատրություն տալու:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները: