ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել

Ռուսական խաղաղապահ զորակազմը շարունակում է կատարել իր առաջադրանքները Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հայտնում է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը, ռուս խաղաղապահները իրավիճակի և հրադադարի ռեժիմի շուրջօրյա վերահսկողություն են իրականացնում 27 դիտակետում: Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ողջ երկայնքով:

«Ռուսական խաղաղպահ զորակազմի ներկայացուցիչներն ապահովել են Ադրբեջանի զինված ուժերի վեց շարասյան անցումը. 4-ը Լաչինի միջանցքով դեպի հյուսիսային և հարավային ուղղություններ, մեկը՝ Շուշի-Կարմիր շուկա-Քաջար երթուղով, մեկն էլ՝ հակառակ ուղղությամբ»,- ասվում է ՌԴ ՊՆ տարածած հայտարարության մեջ:

Ավելին՝ այստեղ