//phaurtuh.net/4/4451030

Սևազգեստ աստղեր. Քիմ Քարդաշյանն ընթրել է Ջեներ քույրերի և մոր հետ (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանին նկատել են կրտսեր քրոջ՝ 23-ամյա Քայլի Ջեների և մոր՝ 65-ամյա հեռուստաաստղ Քրիս Ջեների հետ ընթրիքին, հայտնում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների կողմից արված լուսանկարները։

Լուսանկարներում SKIMS, KKW Beauty և KKW Fragrance ապրանքանիշերի հիմնադիրն ու սեփականատերը կրում է սև կոմբինեզոն՝ իր տեսքն ամբողջացնելով բարձրակրունկ սանդալներով և օձի կաշվից կարմիր պայուսակով։ Դիմահարդարման համար 40-ամյա հեռուստաաստղը ընտրել է մեղմ գունաներկ և փայլատ շրթներկ։

Քայլի Ջեները Craig ռեստորան այցելելիս կրել է սև նեղ զգեստ և բարձրակրունկներ, իսկ 65-ամյա Քրիս Ջեներն ընթրիքին ներկայացել է սև բաճկոնով և դասական ոճի տաբատով՝ տեսքն ամբողջացնելով կարմիրի, սևի և սպիտակի համադրությամբ Nike ապրանքանիշի սպորտային կոշիկներով։

Ավելի ուշ պապարացիները նկատել են, որ 25-ամյա մոդել Քենդել Ջեները ընտանիքի հետ դուրս է եկել ռեստորանից, հակառակ նրան, որ նրան ժամանելիս չէին նկատել։

Հիշեցնենք որ, ներկայում Քարդաշյանը փորձում է ամուսնալուծության այնպիսի լուծում գտնել, որը լավագույնը կլինի ընտանիքի անդամների համար: Ամուսնալուծության հարցով Քիմ Քարդաշյանի փաստաբանական խումբը գլխավորում է հայտնի փաստաբան Լորա Ուասսերը:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթն ամուսնացել էին 2013 թվականին և ունեն 4 երեխա։

Single life: Kim Kardashian was seen arriving for dinner at Craig's in West Hollywood on Friday evening   Single life: Kim Kardashian was seen arriving for dinner at Craig's in West Hollywood on Friday eveningIn good company: The 40-year-old KUWTK star was joined by her little sister Kylie Jenner   In good company: The 40-year-old KUWTK star was joined by her little sister Kylie Jenner (pictured) and their mother Kris JennerEdgy: Giving the modest ensemble a bit of edge, Kim layered a slew of chunky silver chains around her neck and toted her belongings in a small snakeskin handbagFashionata: She completed the look with a pair of black see-through stiletto heels and a small silver handbagMomager: Kris looked characteristically chic in her all-black ensembleGorgeous: Kendall Jenner rocked a skintight black jumpsuit with a geometric gold pattern and a nude face mask amid the ongoing COVID-19 pandemicBusy night: While the supermodel, 25, did not arrive with her siblings and mom, she was seen exiting the celebrity hotspot, which is a favorite of the familyPushing through: According to the source, Kardashian 'was really struggling around the time she filed for divorce. She was very upset about it and really didn't want to file'Expanding the family: The estranged pair went on to welcome four children over the course of their relationship; they are all seen in 2020